Tuesday, July 11, 2017

     « ՀԱՎ » ովը

Հավասարակշռված, հավատաքաղց,
Հավատացիալ, հավասարագ8,
Հավասարատես, հավապահ
Հավասի  Հավասարյանցը`
Հավաթառին, հավերին
Հավաքեց  հավասարաչափ,
Հավասարաշարք, հավամրգիապատ,
Հավաբուծարանի  հավաբակի
Հավանոցի  հավաբնում.
Հետո, հավեսով
Հատ - հատ  հավաքեց
Համով  հավկիթները,
Հանձնեց  հարևան
Հավկուր, Համեստ,
Հավկիթավաճառ, հավավաճառ
Համլետ  Հախվերդյանին
Հայտնելով, որ  հարգարժանը
Հրավիրված  է  5գշաբթի
Հինգից  հետո,
Համտեսելու  հին
Հարիչով  հարած,
Հանրահռչակ  համով,
Հոտով, համեմված,
Հայտնի, համեղ,
Հարիսայի  հավաքույթին։
Համեստորեն  հիշեցնելով
Համառորեն  հրաժարվող
Հավկիթավաճառին`  հիշել
Հնում  հանկարծակի
Հավքաշով  հաղթած՝
Հավանգի   հրամցնելու  հանգամանքը։
Հանրահայտ  հարիսային
Հրավիրվել  էին  Հայաստանում
Հունաստանի  հավատարմագրված
Հյուպատոսի  հարիսասեր
Հավատարմատարհավատաքննիչներին
Հպարտորեն  հարգող,
Հավանիստիսկոս   Հավակերակիսը,
Հավաբուծարանի  հայտին
Հավաբույծ, հատուկ
Հավկիթների  հազվագյուտ
Հավաքացուատեր,  Համազասպ  Հավլորիկյանը,
Հավանոցի  հարգված
Հավաքարարուհի, հավատապաշտ,
Հայտնի  հավահմա,
ՀամեստՀասմիկ  Հազարապետյանը,
Հունգարահայ, հպարտ,
Հազվագյուտ  հեղուկներ
Հավաքող, հմուտ
ՀավաքարարՀամբարձում  Հավանգունին։
Հավելասույթասեր, հավերժագո,
Հավերժահարսերին  համոզված
Հավատացող, հավերժահիշատակ,
ՀայտնիՀավանկարչուհի`   Հռիփսիկի
Հորեղբայր`  հալեբահայ
Հռչակավոր  հավաբույժ,
Հովնաթան  Հավապուրյանը՝ որը
Հարիսայի  համեղ
Հզորաուժ  համեմօղուց  հարբած,
Համարյա  հիմարացած,
Համարձակադեմ, հոխորտաձայն,
Հետույքային, հայհոյաբերան,
Հանկարծակի   հաֆ - հաֆ
Հաչալով` հարիսասեղանից
Հոժարակամ  հեռացավ
Հիասթափեցնելով  հաճելի
Հաճույքի  հասած,
Համբեր8յունները  հատած,
Հիմարին  հետ` հայհոյող,
Հարիսասեր  հրավիրյալներին։
Հետեքրքիր է հիշատակել, որ
Հավապահ  Հավասին՝
Հիմնովին, հրաժարվել էր
Հարիսային  հրավիրել.
Հին  հարևան,
Հավլաբարցի  հայտնի
Հավագող, հավակռվասեր,
Համառ, հակաճառող,

Հունան  Հուսիկյանին:

No comments:

Post a Comment