Thursday, April 27, 2017

Առաքինությունից   անառակություն
Անցնող  անտեսանելի
Արահետով  ենք  անդադար
Անցնում   անհամար
Անարգ  արգանդերի
Անորակ արտադրա՜նք
Անպետք  անբնական
Անհասկանալի   անխելք
Անամոթ  անպատկառ
Ապշամիտ  ադամորդիներս.  
Անսանձ  անժույժ
Անզուսպ  ագահորեն  ու
Անհագուրդ  ախորժակով
Անբարոյաբար   այլասերվելով
Ախտակենցաղ  անխուսափելիորեն
Այլանդակվելով  աղավաղված՝ ասես
Անբարիշտ  անպետքություններ
Ապաշնորհ անհամար
Ազգաթքանք  անպատվաբեր
Այսահարվածներ  ապականված
Անիծիալներներս՝  աներևակալիորեն
Արժեքազրկված    այսպես  էլ
Ավաղ  ավարտում  ենք
Այս  անիմաստ
Անպետք  ապրելաձևը  ու
Անհիշատակ  անհետք
Անհուշ  անհապաղ
Անհետանում  ենք  ավերադարձ
Անցիալը   անդրշիրիմյան…                 

No comments:

Post a Comment