Saturday, April 22, 2017

… Ապրիլ  էր   արյուն  էր   արել…
Աստված  իմ  անկեղծ
Ատում եմ  այս
Ապրիլ  ամիսը…
Անպատված ազգիս
Արյունալի  անցիալը
Արթնացնող այս
Անիծված   ամիսը…
Արյունառուշտ  արնախումների
Անկասելի  անմարդկային
Անզուգական  անխղճությունների
Ամեհի  արհավիրքի
Այս արնադավ  ապրիլը…
Այս  աշխարհի
Անամոթ   անհոգ
Ազգերի  աններելի   անտարբերությունը
Ավելորդ  անգամ  ահազանգող ու
Ազնիվ  ազգիս  անարգել 
Անվայել  անարգանքի
Այս  անցանկալի  ապրիլը…
Անարձագանք  աղոթքների
Անաստված ու անպավեն  
Անողոք   անգութ ու
Անողորմ  այս   ամիսը…
- Ապրիլ ա  արտասունք ա  արել…
Ամեն ապրիլ
Ավաղ  դեռ առատ
Արտասունքի   ամիս է … 

No comments:

Post a Comment