Tuesday, April 18, 2017

Սեվ սուլթան   

Սևամարմար սալապատ
Սառը սյունազարդ
Սքանչելի սրահում
Սիրուն սադափեզարդ
Սուլթանագահին  սրտնեղված
Սոսնձված  սև  սուր  սուրը
Սրածայր սրամագիլներով
Սև  սալասրտին սեղմած
Սևահոն  սոդոմիտ
Սրաքիթ  սառցասիրտ
Սրաբեղ  սադիստ
Սևաբիբ  սուտասան
Սակավագետ ստահակ՝
Սապատավոր  սևափառ
Ստորաքարշ  ստամբակ
Ստրկամիտ  սողուն
Ստոր  սրիկա
Սրտամեռ  սինլքո՛ր
Սանձարձակ  սուլթանը՝
Սևսրտած  սարսափազդու
Սև  սով  էր  սադրում
Սև  սրտով
Սուս սառցակտոր
Սև  սպանդն  էր  ստեղծում
Սրերով  սուրսայր
Սև  սգահանդեսներ…
Սիրող  սուրբ
Սերը  սպանում
Սրախողող  սիրահարների
Սիրող  սրտեր
Սպառնացայտ  սևբախտացնում։
Սգերգերով  էր
Սրտեր  սքողում։
Սիրերգն էր սուս  ու
Սո՛վ  էր  սիրո…
Սրով  ստեղծած
Սուր  սեպն էր
Սվինվում  սուրբ
Սրտերում   սիրաշատ
Սիրափափագ  սիրող…
Սև  սգահանդեսներ
Սգաշոր  սգաերթեր
Սգածես  սրտատոչոր
Սրտամաշ  սգախռով։
Սոխակներ  սուսփուս
Սարսափահար սուս։
Սև  սովն  էր
Սողում   սաստկասարսուռ
Սահմռկելի  սարսափատեսք
Սուսփուս  սպանելով  և
Սերմ   և  սաղմ
Սուս   սանրելով
Սրդող  սրընթաց
Սրբում՝  սուրբ  սերունդ։
Սովորական  սուգ ու սով  չէր  սա
Սեվօրիկ  էր  սեվուծք…
Սև  սատակչական
Ստոր  սևամաղձոտ
Սևերես  սատանայապաշտ
Սառցեաչք  սֆաթ
սուլթանի  սարքած



No comments:

Post a Comment