Saturday, March 11, 2017

Խճաքարոտ  խաղաղածուփ
Խաղաղասյուք  խութածոցի
Խոշորահատիկ  խճավազին
Խառնված  խայտաբղետ
Խուճուճ  խալ- խալ
Խազերով  խուփ
Խորհրդավոր  խոռոչով
Խեցե  խորդուբորդ
Խորխորոտ  խորունկ
Խավարշտին  խխունջախեցու
Խորքում  խորասույզ
Խցկված  խմորատիպ
Խլլոտ խլնքոտ
Խալոտ  խորամանկ
Խուլ  խելացի  խխուջը՝
Խեռ  խենթ  խաբուսիկ
Խելագար  խարդախ
Խորամանկ  խաբեպատիր  խտղտանքով
Խեղ   խրթին 
Խստասիրտ խորխոտ
Խժդուժ  խոցող
Խայթոցով՝  խեղանդամացրեց
Խեղճ   խարխափաքայլ
Խոցահար   խայտապտուն

Խոցամահ   խեցգետնուն։ 

No comments:

Post a Comment