Sunday, October 30, 2016


Հանգուցիալ  հոգնեցնող
Հոգեկիրներից  հալումաշ
Հազիվհազ  հանգստացած
Հաշվեզուրկ  հոգիները՝
Հոժարակամ  հնազանդ
Համբերատար  հետևելով
Հարակենդան  համբավաշատ
Հրաչյա  հաղթահասակ
Հոգսաշատ  հոգատար
Հզոր  հոգեառ
Հրեշտակի  հետևից.
Հանգիստ  հերթով
Համբարձվում էին   հին
Հողագնդից  հեքիաթային
Հեռու հեռուները՝
Հուզումնահար  հնչեղաձայն  հռառհլով

No comments:

Post a Comment