Monday, September 5, 2016

Բեթհովեն

Բանիմաց   բարեկիրթ
Բարեհամբույր  Բեթհովենե՜ց
Բերքատու   բալենիներով
Բարեկարգ  ու բամբակագույն
Բազմաճուտ  բադերով
Բակի  բաց
Բերրի  բանջարանոցում.
Բողկից  բոխուց  ու
Բամիայից  բացի
Բազմաթիվ   բազմաբույր
Բյուր   բույսեր  էին
Բուսնում , բայց  բազմազբաղ
Բարձրատաղանդ  Բեթհովենը`
Բոլորովին  բեղազուրկ
Բուսաբան  չէր  ու բամբակյա
Բոսորագույն  բարակ
Բաճկոնով՝ բոկոտն
Բարակ   բահով՝
Բացարձակապես  չէր
Բզբզում  բակի
Բաց  բանջարանոցում ու
Բնավ  էլ  բադեր  չէր
Բուծում   բակում  ու
Բազմիցս էր  բարկացած
Բորբոքված  բռնկուն
Բնավոր8յամբ  բարձրաձայն
Բոցաշունչ  բազմահունչ
Բացասական  բազմաբառ
Բառերի   բառափնջերով
Բանավեճի  բռնկվում  ու
Բղավելով  բողոքում՝
Բոլոր  բթամիտ
Բացահայտ  բարոյազուրկ
Բացբերան   բարեկամ
Բարբաջող   բամբասողներից  ու
Բոլորովին  բացառում  էր 
Բանջարաբուծ8յունը  ու բադերի
Բուծումը  բակում՝   բա՜…

No comments:

Post a Comment