Saturday, September 24, 2016

Մարսել Մարսո

Միջահասակ,  մանրամարմին,
Մարդամոտ,  մանուկասեր,
Մորու և մանավանդ
Մոշի  մուրաբասեր,
Մածնի  մերանով
Մածուն  մերող,
Մաքրասեր,  մանուշակաբույծ, 
Մեծահամբավ  մնջախաղաց,
Մսագործի  մանչ
Մեծահոգի, Մոցարտասեր
Մաեստրո  Մարսել Մարսոն՝
Մածնագույն  մնջախաղադիմակաերես,
Մրագույն  մետաքսյա
Մնջախաղահագուստով, միշտ
Մտածմունքի  մեջ,
Միշտ  մելամաղձոտ,
Միշտ  մեղմասիրտ,
Միշտ  մենակ,
Միշտ  մանրանկրկիտ
Մանրունքներով  մտածած
Մնջախաղի  մտահաղացումները
Մանրազնին  մշակած.
Մեր մայրաքաղաքի
Մոլի  մնջախաղասերներին էր
Մատուցում ` մազալու
Մնջախաղերը  մկանոտ.
Մարմնախաղերով,  մոմագույն
Մեկնած  մատները,
Մեկիկ - մեկիկ   մեղմօրորելով ու
Մարմնի   մնացած
Մասերի  միամիտ
Մանրաքայլ  մանրաշարժ
Մունջ  մտածածին՝  մարմնավորումներով։
Մինչդեռ` մեղք
Մնջախաղի   մեծ  մշակ
Մարսոյի   մեզից
Մեծացած  միզափամփուշտից
Մրրկված  միտքը,
Մերժելով  մարդավայել
Մտածելուց՝  մթագնած,
Մշուշոտված,  մանկական
Մտքի  մակարդակի
Մտածելակերպի  մղումով.
Միթամ ՜  մարդանման
Մտազուրկ   մեզածորող
Մոլորված  մանիկեն
Մեզը  մղող`
Մորոսամիտ, մնջախաղակատակային
Մանրապատում   մատուցելով,
Մտքի   մեջ
Մռմռթալով.  մթ8յան  միջից
Միանգամից, մասայականորեն,
Միտումնավոր, մարմանդ,
Միզամղումով  միզելով`
Միզապատելով  մոտակա
Միամիտ  մեծամբոխ
Մեր  մայրաքաղաքի
Մոլի  մնջախաղասերներին,
Մտագարված  մտքով`
Միաժամանակ  մտադրվել էր,
Միանգամից` մարել
Մոտակա, մեծ, մարմարյա
Մոխրամանի  միջի
Մնացած  մանանեխագույն
Մախորկագլանակի՜  մխացող  մնացորդը…
Մոլորաքայլ,  մնջախաղային,
Մեծատաղանդ, մտքի
Մի  մտածվածքի,
Մարմնական   մտախաղացում,
Մատուցված` մեզասեռական
Մեքենայի  մկանային
Միմոսային  մարմնավորմամբ…
Մեղա՛  Մե՛ղավորին…
Մեզոտված,  մոլորված,
Մռայլատեսք   մեր
Մայրաքաղաքի   մարդի մարդանա
Մեծատառով   մարդկանց
Միշտ  մեծարող,
Մուղամասե՜ր  մնջախաղասերները`
Միասին  միանգամից,  որպես
Մարդանման  մոլորված
Մտածկոտ  մորեխներ,
Մարմանասարսուռ  մագլցումներով,
Մղվեցին  մեզահոտ
Մնջախաղային  մղձավանջային
Միջավայրից.  մթնահայաց
Մտքերում  մտածալով՝
Մի՞գուցե   մեկուսացնել
Մունտառ  մունջիկ
Մեղավորին  մենակ8յան
Մեջ՝  մունջ  մեղքաթափվելու…,
Մի՞գուցե  մեծ
Մետաղյա  մտրակով
Մտրակել  մեղավորի
Մերկ   մեջքին…,
Մի՞գուցե   մադրիդյան
Մեծ  մետաղակտրիչ
Մկրատով  մեկ - մեկ
Մկրատել  մնջախաղացի
Մոխրագույ  մազերը…,
Մի՞գուցե  մոլեռանդորեն
Մանր մանր  մասնատել
Մահվան  մանգաղով,
Մտցնելով  մարոկական
Մանրացնող, մահահոտ
Մռայլատեսք մսաղացի մեջ… 
Մե՛ղա  Մե՛ղա…
Մի՞գուցե   մասայական
Մրոտել  մունջիկի
Մածնագույն  մռ8ը,
Մի՞գուցե   մեղրոտելով
Մեղավորի  մեղկ
Մարմինը  մաքուր
Մեղրով`  մտցնել
Մեծ  մրջնաբույնը.  մատաղ
Մատուցելով  միլիոնավոր
Մեղրասեր  մրջուններին…,
Մի՞գուցե  մուգ  մրով
Մրոտել  մեղավորի  միզանդամը…,
Մի՞գուցե   միանգամից
Մունջիկի  մուխը  մարել,  իսկ
Մի՞գուցե  մատները
Մանր  մեխերով
Մխկտացնելով  մեխել  մուտքին..  
Մե՛ղա… Մե՛ղա, իսկ
Մի՞գուցե  մեղքը
Մղի  Մարսելին
Մեղանչելու  կամ,  մի՞գուցե
Մեծատաղանդ  միզաբան
Մանգասար  Մզմզունու
Միջոցով և մասնավոր
Միջամտ8յամբ  ու  մանրակրկիտ
Միզաքննունների  միջոցներով.
Միջամտել  միզարձակ8յանը, իսկ
Մի՞գուցե  մի մեծ
Մոլոշագույն  միզաման
Մշտական   մտցնել
Մտացի՜ր   Մարսելի
Մեղավոր  միզատարին…,  իսկ
Մի՞գուցե   մեծահոգի
Մոռանալ  ու մոռաց8յան
Մատնել  մտացրիվ
Մնջախաղացին…  մեկա
Մեղավորը  միշտ էլ
Մռմռալու  է  մեղքից,  որպես
Մենեկ  մնացած  մի
Մոլորված  մուրացկան`
Մերկ,  մեղավոր,
Մեզազուրկ  միզապարկով
Մահկանացու.  մեն - մենակ
Մեղկ,   մեն  մի  միմոս…
Միասնակամ  մտածում  էին
Մեր  մայրաքաղաքի
Մանթո, մակարդակով
Մնջախաղասերները. միաժամանակ
Մտածելով, որ  միշտ
Մոռանալու են  և Մարսելին, որ
Միզեց  մեր ՝ մայրաքաղաքում  և
Մարսելը՝  մարսելաբնակներով  ու
Մարսելահայերով  միասին, միևնույնժամանակ
Մեծահոգիաբար  մարսելով,
Մոլորյալ  Մարսոյի
Մղձավանջային  մորուսանքը,
Մշտնջենական  մոռաց8յան 
Մատնելով  մտաբախ,
Մոլորամիտ,  մտակորուս,
Մտազբաղ  մնջախաղացին…
Մունջ՝  մեռավ
Մնջկատակ  Մարսոն:
Մարդկանց   մունջ
Մտքերում  մշտապես
Մնալով, որպես  մե՜ծատաղանդ,
Մշտաջան,  մշտահուշ, մշտնջյա
Մունետիկը`  մունջի...


                                      Մի  մեղադրեք    

                                      Միամիտ  մեղավորիս   մեծահասակ՝  մերսիներս…

No comments:

Post a Comment