Thursday, August 25, 2016

Խոշոր   խալերով
Խաժաչ   խղճազուրկ
Խարդախ   խելառ
Խռովարար  խաբեբան  որ
Խոլաբար  խորամանկորեն
Խաբուսիկ  խղճազուրկ
Խճճված  խեղաթյուրումների
Խառնակիչ  խառնիխուռն
Խառնաշփոթ8յուններով.  խարդախանքների
Խուժդուժ  խաբե8յուների
Խաբկանքների   խուրձերով՝
Խժդժաբար  խճողելով
Խեղել  խաթարել ու
Խոստումադրուժ  խաբելով 
Խեղճ  խաբվածներից
Խլածով՝  խոզաբարո
Խնդումծիծաղ  խրխնջալով
Խրտնած  խժռել էր
Խաշի  խաշլամաների ու
Խորովածային  խմբակային
Խելառ  խնջույքներում
Խելացնոր  խրախճանքներում… 
Խեղճացած  խոցված
Խաչված էր  խաչմերուկի
Խոշոր  խաչին  ու
Խղճի  խայթից
Խոցված  խոնարհագլուխ
Խրտվիլականման  խտմտալով
Խռխռաձայն   խռպոտ
Խնդրում  էր  խղճալ ու
Խնայել  խեղճ
Խոտանին   խղճահարված … 


No comments:

Post a Comment