Thursday, July 7, 2016

Պ


Պահեստապետ Պետիկ Պարտիզունին՝
Պարսպապատ պահեստի
Պետքարանի պատի  պահարանում, 
Պարանակապ պլաստիկ,
Պարկերում պահում էր,
Պարտված պահպանողական,
Պարտիայի պատվազուրկ.
Պոռոտախոս, պատասխանատու,
Պաշտոնյա, պարագլուխների,
Պարտադրաբար պաշտված,
Պճնված, պագշոտ,                            
Պատառոտված, պաստառապատ,
Պատկառելի, պղնձագույն,
Պատկերանկարները՝ պահակախմբի
Պանրակեր պահակապետ.
Պողոս Պռոշյանի, պահակախմբի
Պնդակազմ  պահակներ.
Պետրոս Պոպոզյանի  և
Պղպեղակեր, պնդերես,
Պարտաճանաչ,  Պարգև  Պպզյանի՝

Պարտադիր պատվերով։

No comments:

Post a Comment