Friday, July 22, 2016

Ա

Արցախի անվանի
Անասնաբուժ  Անաստաս  Աստվածատրյանի
Ազնիվ  ազգական
Ատաղծագործարանի  ավագ,
Արագաշարժ  ատաղծագործ
Ամոթխկած  Ատոմ  Աթոռյանը՝
Ամպամած անձրևային
Ամպրոպալից  առավոտյան
Աղմկալից ամպրոպից
Արթնացավ անկողնում
Աղագույն  անդրավարտիկով
Անտանելի  անգ8      
Անդուր  անբնական                         
Անպետք  ատամնացավից։                  
Ապուշացած ու անտրամադիր             
Ատամնացավից  աղիողորմ               
Աղմկելով  արագաշարժ  Ատոմը
Անցնում էր  Արցախցի
Անտեղյակ  անվախ
Անդամալույծների  առջևով.
Այցելելու  Արցախաբնակ
Արգենտինահայ  անորոշ
Արեվմտահայերենով  արտահայտվող
Արծվաքիթ  ազնվատոհմ
Աշխարհահռչակ  ատամնաբուժ
Անշուշտ՝  առաջնակարգ  ատամնակառուցող
Անդրանիկ  Ադոնցի.
Անտառամեջ  ապարանքատեսք 
Առանձնատուն  ատամնաբուժարանը
Աներկբա՝  ազատվելու
Անխնա  ատամնացավից ու
Անպետք  ատամից։
Ատամնաբուժի  անհրապույր
Աթոռին  անթարթ
Աչքերով  աթոռանիստ
Ակնհայտորեն՝  ահաբեկված
Ատոմ  Աթոռյանը՝
Անվերջանալի  ատոմայի՛ն
Ատամնացավից  անշարժ էր
Անտրամադիր  ու անօգնական։
Աժդահա   ՙՙանաստված՚՚
ՙՙ Անմարդկային ՚՚   անվանի
Արգենտինահայ  ամուրի՛
Անբեղ   Այբուբենը                
Անգի՛ր   արտասանո՞ղ,            
Ատամնաբուժ  Անդրանիկը.
Անձամբ  անձայն
Անմիջապես  անհապաղ
Անզգայցնելով  ախտահանելով
Անպետք   անօգուտ
Ատամը.  անհավատալի
Անտարբեր8յամբ  արտասահմանյան,
Ատամնաբուժական  ախտահանված
Արծաթագույն   ամուր
Այլանդա՛կ  աքցանով
Ակնթարթորեն  անհողդող
Արագ  արմատախիլ
Արեց  Ատոմի  ատամնացավալից
Անզգայացրած  ախտահանված
Անպետք  արմատավոր  աղորիքը
Աղյուսակաձեվ  արյունաթաթախ արմատներով…
Անպետք  անիծիալ  արատավոր
Աղորիքից   ազատված.
Ատամազուրկ  ատաղծագործը.
Ակնհայտորեն   աշխուժացած
Անցնում էր  ականներից
Ականազերծ  ակացիապատ
Անցանկապատ  անուշահոտ
Այգու  արահետով.
Անաշխատունակ   անախորժակ
Այնուհանդերձ անդարդ
Ատամնաքի՛չ  անտարբեր…
Անհետացած   անօգուտ
Ատամի առիթով.                       
Աղերսաձայն  աղոթելով         
ԱՍՏԾՈՒՆ՝  անցած                    
Անդարձ անվերադարձ
Անարժան  անելու աշխարհում                
Ամենքին՝ անսպասելի
Այլանդակ  ատոմային
Ատամնացավերից՝  ԱՄԵՆ…
Այնուամենայնիվ՝  անհավատալիորեն
Անբացատրելի  ափսոսանքով
Ափսոսալով  աքցանահանված
Արյունալերդ  արմատավոր           
Անպետք  անօգուտ՝  Ատամին …        




No comments:

Post a Comment