Wednesday, June 15, 2016

Խրճիթամերձ   խոնավ
Խոտապատ  խարույկատեղում
Խոլապար  խելառ
Խառնիխուռն  խրոխտ
Խայտաբղետ  խայտանքերով
Խրտնած  խռիվ
Խայտալից  խարույկի
Խորովող  խորքերից
Խրթին   խճճվաց
Խենթ  խուրձերով
Խառնամբոխ  խանձահոտ
Խարույկի  խնջույքի
Խառնարանից  խոյասլաց
Խեվ  խանձերի
Խուռն  խառնաշփոթ
Խմբերն են  խուսափելով 
Խելացնոր  խճողված
Խոցելով  խրվում
Խոր  խիտ
Խելոք   խավարի
Խորհրդավոր  խորքերը  ու
Խեղճացած  խելոքացած
Խունացած  խամրած
Խումբ-խումբ  խեղդվում
Խաղաղ  խավարի
Խորունք  խորքերում…

No comments:

Post a Comment