Wednesday, June 29, 2016


Մենք   մարդասպաններս…

Մեր մարդաբնակ
Մայր մոլորակի
Մշտաժխոռ  մարդկ8յան  մեջ.
Միշտ  էլ  մարդաշատ ենք
Մենք մարդասպաններս…
Մարդատյաց  միջազգային
Մարդավնաս  մարդատեսակը,
Մարդացեղերից. մեռելաշունչ  մարդաընդեմ։
Մոլի  մարտիկներս,
Մահվան ու մեղքի ՝
Մարդասիր8յունը  մերժելով,
Մեծի՜ն  մոռացած,
Մեղքերի  մեջ  մաշված
Մեղավորներս  մեծաքանակ  ենք  ու մշտատև։
Միշտ  էլ  մոդայիկ է
Մարդասպան8յունները, մանավանդ
Միջազգային,  մասայական ու մեծաքանակ:
Մենք, մեծամիտ,
Մոլագարված,  մարդանման,
Մեղսածուփ, մշակներս  մահու՝
Միշտ  մոտ  մեղքին,
Միշտ  մահաստեղծ,
Մեր  մահատենչ,
Մթագնած  մտքերով,
Միաբանված.  միշտ
Մտաբերում  ու  մեծարում  ենք
Մեծամեծ  մարդասպաններին։
 Մեծն  Ա.  մակեդոնացուց  մսագործ,
Մինչև   մոնղոլական
Մարդակործարարները  մեծաթիվ,
Մեծարվում են, մինչևիսկ
Մեզ  մորթողները, մեծաբեղ
Մեխակագույն  մահիկանախշադրոշակակիր,
Մահատենչ, մարդաշատ:
Մինչև`  մերօրյա
Մարդասպանները   մոլորակասփյուռ։
Միշտ,  մարդառատ է
Մեծ  մսաղացներին
Մատուցվող  մահի
Մթերքը  մարդկային։
Մենք`  դեռ  մանկուց
Մոտ  մեղքին,
Մեծաքանակմեղքակիր, մարդ
Մեղսագործներս՝  մեղքերից
Մթագնած.  մարդախոշոշ,
Մարդակոտոր  մտքերով,
Մեղք, մղձավանջածին
Մտալկանքներով  ու  մոլագար8յամբ,
Մարդկ8յունը`  մեջներս
Մեկնդմիշտ   մեռցրած,
Մոլորապատիր,  մշտաշատ,
Մասնակցում  ենք,  մտածածին
Մարդակործան   մեղքերին,
Մեծամտաբար  մեզ
Մեծարելով  մյուսներից.
Մշտապես  մատաղ
Մատուցելով մեր
Մարդացեղակից  մարդուն։
Մեղքը՜  մակարդված  է
Մեր մեջ, իսկ  մի՞գուցե
Մա՞րմարեցված  է ու  մենք
Մեզ  մեղքերով   մեռած
Մարդասպաններիս`  միշտ
Մեծաբարբառ,  մեծահունչ,
Մակդիրներով   մեծաբանելով,
Մեզ  ենք  մատուցում.
Մանրակրկիտ, մանրաքանդակված,
Մեծածավալ, մեծակերտ,
Մեծաքար, մեծամիտ,
Մեծաքիթ, մարմարաքարե,
Մեծաշուք,  մեծածախս,
Մեծազանգված   մոնումենտալ8յուններ։
Մենք` մեր  մարդկային
Մեղքակիր  մարմիններով,
Մարդակերներս  մարդելույզ,
Մարդավնասմարդաչհավան,
Մեր մարտական
Մարտակոչերով  մարտահրավեր,
Մարդասպանաստեղծ,  մեռուցիչ
Մարդահալածմարդընդեմ,
Մեծաքանակ  միջազգային
Մշտաստեղծ  մարդաոհմակակիցներ  ենք,
Մոլորակատարած , մեծամտաբար,
Մեծարելով  մեր  մարգարեներին
Մահատենչ, որոնց  մեղավոր,
Մեղքաթաթախ  մտքերի
Մ8  մատյաններում,
Միշտ մթերված  է
Մահաբեր, մարդատյաց,
Մտքերը, որ մեզ  մղում են
Մեծածավալ, միջազգային  մարդասպան8յունների`
Մտածված  մոռաց8ան
Մատնելով, մռայլացնելով,
Մարելով  մեր  մեջ.
Մաքուրը,  մեղքազուրկը,
Մարդասիր8յունը  մարդուն
Մարդավայել  ու  միաբանված  մենք`
Մարդանման  մարդագազաններս,
Մոլագարված, մահատենչ
Մտքերով.  Մահու  մշակներս,
Մոլորյալ  մարդկ8յանը` մատնում ենք
Մահվան ու  մենք  էլ
Մեռնելով  մեղքերով,
Մեղավոր,  միշտ
Մերժված  Մեծի՜  մխիթարանքից,
Մնում  ենք  մեղապարտ:
Մշտապես մնալով
Մեղքի  ու մահվան միջև:
Մոռանալով, որ մենք մի
Մեղկ  մարդկային
Մահկանացու  մարմին  ենք
Մեր  իսկ   մահվան
Մատնած  մարդկ8յան պես  ու
Մշտապես` մոռացվելու ենք
Մենք` մարդահրեշներս  մեղքաշատ,
Մտքացավ  մեղքատանջ։
Մտքի  մե՛ռուկ է՝  մեղա՛ մեզ…  
Մեղավորներս  մեղսամած
Մտքի մրրիկներից
Մտագարվածներսմեղկ
Մահացու  մոլոր8յունների
Մեջ  միշտ  մխրճված,։
Մեր  մեջ  մշտաներկա
Մեծաբերան   ՚՚մտածողների՚՚
Մղձավանջային  մտալկանքների
Մթերք՝  մեղկ
Մեռելահոտ  մոլորված
Մտագարված  մահապարտներս՝
Մեղքերի  մրրիկներից
Մտագարվածներս` մեղկ  մահկանացու:
Մեկ առ մեկ  մեծամտաբար
Մկկալով, մինչևիսկ
Մրցակց8յան  մեջ  մտած,
Մատաղացու  մատակներս
Մոլորյալ, մատակախանձ,
Մտածված  մարդասպան8ուններով  ու
Մեզ  իսկ  մատաղ  մատուցելով՝
Մեռած  մարմիններս`
Մշտասխալ  մեղքաթաթախ
Մեղքակուտերս  մահահոտ
Մարդկային մարտիրոս՝
ՙՙՄարտիրոսանում ՚՚  ենք, որ
Մարտիրոսված   մտնեք
Մշտադալար,  մշտափթիթ,
Մշտաբույր, մարգագետինապատ,
Մենաստանները  մեծաշուք:
Միշտ  Մեծին՜մերձակից
Մերոնքական  միջավայրում,
Մշտազվարթմշտախնջույք,
Մշտնջենեկան  մշտերջանկ8յան  մեջ.
Մշտատև ու մշտառկա,
Մեկընդմիշտմետաքսազգեստ
Մշտայցելու, մշտամրմունջ,
Մշտաջահել, մշտապատրաստ,
Մերկապարանոց, մեծաքանակ,
Մարմարամարմինմեծաչյա,
Մատղաշ,  մշտա՜կույս  մշտահմա,
Մարալուհիների  միջավայրում:
Մերթընմերթմարսվելով
Մտերիմմշտածիծաղ,
Մարմնեղ մավրիտանուհիների
Մեղմաշարժ  մատիկներով.
Մ8աքապատ  մահիկանախշ,
Մեծ, մաքուր  մահճակալներում։
Մանկահասակ  մշտաջան
Մշտագ8  մատուցողներով
Մշտնջենապես  մատուցվող`
Մրգառատ, մեղրածոր,
Մշտակայֆմեգահաճույքներով`
Մեղմազեփյուռ, միշտ
Մտահույզազուրկ  միջավայրում, որը
Մարդկային  մտածելակերպի
Միտումնավոր  մտածածին,
Միրաժային  միֆ  է՜
Մտացնոր  մի  մտաշխարհ,
Մի  մեղավոր, մոգոնովի
Մոգ8յուն՝  մահ
Մթերող մարդակերպ,
Միազմներիմզմուզ,
Մոլեռանդ, մահատենչ
Մտագարների` մռայլասիրտ,
Մորոսմելամաղձախտավոր
Մարդուկների  մարդե  մականունով,
Մազոխիստներիմազոտ  մազոլներով,
Մթախոսներիմեցոտ  մտքերով,
Մշտածինմշտաներկա  մշտաշատ ։
Մառ, մշուշապատ,
Մթամած, մտատանջ,
Մռայլ,  մտքերի`
Մտացնոր, մտահոգ,
Մարտաշունչ,  մտամոլուցք,
Մտաշփոթ,  մտահույզ,
Մշտունայն,  մոլագար,
Մտաբեր8յունների  մտախաբ,
Մառախուղի  միջից

Մեծահոգիաբար` մաքրափայլ
Մարդկային  մտերմաձայն
Մաղթանքներսմաքուր
Մտքերով  մտատես
Մարդանց, որ մենակյաց  են,
Մեկուսացած, բայց միշտ
Մնում են   ՄԱՐԴ   մաքուր,
Մա՜րդ  մարդասեր,
Մա՜րդ  մաքրակենցաղ,
Մա՜րդ մարդաշահ,
Միշտ  մաքրահոգի,
Մշտաժպիտ, մեղմասիրտ,
Միշտ  մտազուսպ,
Միշտ  մարդամտերիմ,
Միշտ  մարդամոտ,
Մարդաբարո  մարդաօգուտ։
Մինչդեռ` միշտ
Մերժված.  մեծամիտ,
Մեղանչած,  մարդագազան,
Մեղավորներից  մեղսոտ, բայց
Միշտ  մարդասեր են ու
Մա՜րդ  են   մե՜ծ,

ՄԱՐԴՄԵԾԱՏԱՌՈՎ

No comments:

Post a Comment