Monday, October 5, 2015

Կարճահասակ  կակազող
Կարճատես կոնյակասեր
Կաշառակեր  կոմունիստ
Կաղ  կնամոլ որ
Կարևոր կատաղած
Կամակոր  կարկառուն
Կերպար էր  կենտրոնական
Կեղեքիչ  կեղծ
Կարմիր  կայսր8յան կենտրոններում…
Կռահած կործանումն ու կորուստը
Կծկվել է. կնճռոտված
Կցկտուր կաղկանձելով
Կարծես կոխոտված
Կուի կեղտոտ
Կտոր  կպչուն, որ
Կրքոտ  կպած
Կարծում էր թե կայուն է
ՙԿառուցվող՚ կոմունիզմը, որ
Կասեցվեց  կազմալուծվեց
Կործանվելով կիսակառույց…
Կարծես՝  կայծակնահար
Կտուրների  կարմիր
Կղմինդր  կոտրատված
Կտոր-կտոր  կամ թե
Կարծես՝  կեղտոտ
Կղկղանքի  կույտ
Կիտված  կոյուղում

No comments:

Post a Comment