Thursday, November 7, 2013

Մուշին  մշտակարոտ
Մշեցի  մոշասեր  մեծապատիվ
Միշտ  մրսկան
Մաքրասեր  մեղրիաբնակ
Մեծավաստակ  մեծարգո
Մեծահոգի  մեծ
Մածնագույն  մորուքավոր
Միաչքանի   մեղվապահի
Մեծ  մղվանոցի
Մեղվաշատ  մեղվափեթակների
Միլիոնավոր  մեղվաընտանիքների
Մեղուներից  մեկը՝
Մռայլ  միջօրեին
Մոլագարված  մոլեգնաթափ
Մղկտացնող  մեղվախայթոցով
Մրմռացրեց  մտորումների  մեջ
Մտազբաղ մորիասեր  մեղվապահի
Մեծ  մատը՝
Միամտաբար  միաժամանակ
Մահապատժվելով  մահաջնջման…
Մեն – մենակ
Մունջ մթնաշաղին
Մեղկ  մեղավոր
Մահախուճապ  մահամոտ
Մահաշշուկ  մար6
Մահաընկեց  մնալով
Մոտակա  մարգագետնի
Մշուշապատ  մամռավարդի   մեջ։


No comments:

Post a Comment