Wednesday, June 12, 2013


Մոտոցիկլետասեր,  մսավաճառ
Միսակ  Մոլախոտյանի`
Մտերիմ, միոտանի,
Մրգավաճառ, մրսկան,
Միհրան  Մոլեռանդյանի.
Միջահասակ, մոռացկոտ,
Միշտ մռմռթացնող,
Մոնղոլներենագետ, մաթեմատիկոս,
Մորեղբայր   Մխիթար  Մինուսյանի
Մալերիեյից  մահացած
Մինուճար  մուշտակագործուհի
Մորաքրոջ մեքսիկական
Մեծ  մանրադիտակով.
Մանրէներին, մտազբաղ,
Մանրամասն, մասնագիտորեն
Մանրակրկիտ մանրազննող`
Մեծամարմին  մանրէաբանուհի,
Մակաբուծաբանագետ, միժամանակ
Մասնագիտացած  միջատաբան8յան մեջ.
Մասնավորապես, մրջունների,
Մլակի. մասամբ
Մորեխների, մորմի,
Մեղուների, մանավանդ
Մոզի և միջնառյուծի,
Միևնույնժամանակ  մղմեղի
Միջնաղի  մաղձարտադր8յան
Մակարդակի. միջնադարից
Մինչայժմ  մոռացության
Մատնված, մտահոգիչ,
Մանրամաս8յուննների  մշակմամբ.
Մեծահոգի, մշտաժպիտ,
Մանուշակագույն  մետաքսազգեստով,
Մաքրասեր, Մարիամ  Մասամբյանը`
Մի  մեծ  մարգարտազարդ
Մեծ  մատանի.
Միջին մատին`
Մշտալուրջ, մտասևեռուն,
Մտածում էր՝ միկրո
Մտրակներով, մահացու
Մտրակելով, մոծակների
Միզապարկերին՝  մխկտացնելով,  
Մերժել  մարդկանց
Մահացու  մալերիա
Մատակարարողների` մոլագարված,
Մահասփյուռ,  մահարշավը:
Միժամանակ`  միկրո
Մախաթներ մխրճելով
Մրմռացնել,  մահատարածների
Միկրո մարմինները, կամ էլ
Միզածորանի միզարգելման

Մասնակի միջամտ8յամբ։

No comments:

Post a Comment