Ճանապարհամերձ ճենճահոտ
Ճահճի ճյուղառատ
Ճահճասոճու ճոռ
Ճյուղերին ճլվլալով
Ճոճվող ճանճորսկան
Ճնճղապարսի ճնճղուկները՝
Ճղճղաձայն ճախրելով
Ճարպկորեն ճանկելով
Ճահճաբնակ ճղճիմ ճպուռներին
Ճլորված ճճուներին
Ճողոպրող ճանճերին՝
Ճչալով ճաշակում էին
Ճահճավորսի՝ ճոխ ճաշկերույթը…
No comments:
Post a Comment