Saturday, September 1, 2012


Բարետոհմ  բարեխիղճ
Բարեդեմ  բուսակեր
Բուդդի՛ստ  բնասեր
Բարեժպիտ  բնապաշտ
Բարձրահասակ  բոլորադեմ                       Բ8
Բարակ  բեղավոր
Բախտավոր  բազմազավակ
Բազմաշնորհ  բանաստեղծ
Բազմավաստակ  բանասեր
Բազմազան բարբառների
Բարբառագետ բանահավաք
Բազմազբաղ   բադատեր
Բողկասեր՝  բավականին
Բանիմաց  բազմահմուտ
Բանջարաբույծ  բաղդադահայ
Բացճակատ  բազմերախտ
Բարխուդար Բամբիռյանն է, որ
Բոլորովին բալետասեր  չէ  ու
« Բալիկ »  բառը՝  բացառապես
« Բալե՜ս  »   է ՝ բերկրանքով  բացականչում  ու
Բնավ  բացառում  է
Բամբասանքը  ու  բավականին
Բարկացած   բարձրաձայն
Բամբորոտ է  բանակոծում
Բանսուտ  բանսարկու
Բայղուշ  բամբասասերներին՝
«Բրդոտ բոզի բալաներ» 
Բառակապակցությունը՝  բացառապես
Բարձրաձայն   բարկաճայթ
Բարկացկոտ  բացականչելով ու, որը
Բնակատեղի  բակի  բարենորոգ
Բացօդյա  բազմատունկ
Բազմաբույս  բուսառատ
Բակամեջ  բանջարանոցում.
Բոցագույն  բացվիզ
Բարակ  բամբակյա
Բծավոր  բլուզով
Բոսորագույն բերետով
Բոբիկացած  բահ ու  բրչով
Բավականին  բանիմաց
Բրոնզակոփ  բրիչը`
Բծախնդիր   բանեցնելով
Բազմաշարք  բիրմայի
Բամիայի   բուրավետ
Բերքառատ  բուսաշարքերն է
Բարեխիղճ  բարեխնամ
Բզբզալով  բարեկարգում.
Բնատուր   բյուրեղային
Բաղաձայնով  բացառապես
Բախի՛ց   բացառիկ
Բարդ   բաներ
Բարձրաձայն ՝ բավականին
Բամբաձայն   բարեհնչյուն   բլբլացնելով…

No comments:

Post a Comment