Wednesday, July 25, 2012


Նռնագույն, նալազուրկ,                           
Նարնջասեր, նիհարած,                            
Նապոլիոնի  նժույգը՝                                
Նեղացած  նայեց                                       
Նահանջից  նսեմացած,
Նպատակավրեպ, նվաստամիտ,
Նրբամարմին, նոսրահեր,
Ներքնանցքապաշտ, նամակասեր,
Նպատակամղված  նամակագիր,
Նեղանցքասեր,  նենգամիտ,
Նախորոք  նախամտածված,
Նահատակաստեղծ, ներվագարությունից
Նվացող  նախանձկոտ,
Նանիր, նամարդ,
Ներքնասուզված,  նե՛ռ  նոխազին։
Նիհար, նուշասեր,
Նապոլիոնյան նժույգի.                                                   Ն
Նետված,  նեղացկոտ                                                      Ե
Նայվածքից  նիարդացած՝                                             Տ6                
Նամռոթված,  նախանձաբեկ
Նվաղկոտը՝  ներգանգային
Ներխուժող  նետրոնային,
Նեղող,  նետաձգություններից
Նվաղած՝  նեղ ,                                 
Նամշահոտ  ներքնաշապիկով,                            
Նեղսրտված,  նվաստաբար,                             
Նապոլիոնյան,  նրբակազմ,                                 
Ներբաներով ՜  նառավարի,
Նեղացնելով  նժույգին.
Նայում էր,  նախճիրակերների
Նողկալի  ներկայացմանը՝
Ներքնասույզ,  նախապես,
Նախազգալով  նախագուշակելով,
Նախապատրաստվելիք  նշավակությունները.
Ներծծված, նզովյալ, նախատինքներով։
Նույնիսկ`   նախապատկերացնելով
Նեխված  նարինջներ
Նետող,  նշանառու,
Նպարավաճառների  նկուն,
Նզովող, նայվածքները։
Նախկինում,  ներբողյալ,
Նախամեծար, նորահնար,
Նորարար,  նորամոլը՝
Ներկայում ՝ նշագեղձաբորբոք,
Ներահայաց, ներամփոփ,
Նքոցաղտ, նախանձադավը՝
Նախազգում էր, նենգաբան
Նախարարների  ներհակ, նենգամտությունները։
Նվաստացումներով  ներարկված նահանջը՝
Նենգ  նշանն էր,                                                 
Ներկայի  նանրությունների,
Նախերգանքը՝ ներկայանալիք  նախատինքների։
Նորությունները`  նողկալի էին...
Ներողության, նշխարքի,
Նույնիսկ   նշույլը՝
Նեղ,  նշմարելի,
Նվազ  ներկայանալիք։
ՆՊԱՏԱԿԱՇԵՂՎԱԾԱՍԱՐՍԱՓԱՍԱՅԹԱԿ    « Ն  » -ն
Ներհակախոհ նշմարում,
Նախազգում էր, նժդեհացնող
Նահատակաճանապարհի  նկատելիորեն
Նեղացող, նվազող, ներկայությունը։
Նզովալից  նժարը՝
Նադիրացած էր, նվաճածը, նզովք։
Նվաստացումների  նողկալի,
Նզովագիր, նկարը՝
Ներկվում էր,  նեխվածագույն
Նսեմությամբ,  նենգադավությամբ,
Նախապաշարմունքներով,  նվաստությամբ,
Նշավակությամբ,  նանրությամբ ու  նզովքով։

No comments:

Post a Comment