Tuesday, July 17, 2012


Մեր մարդկային
Մսեղեն մեղքաշատ
Մեղկ մարմնով
Միշտ մենակյաց
Մենք՝ մահվանը
Մոտ մահացնոր
Մեծ մաքուր
Մետաղյա մահճում
Մեր մահաքրտինք
Մարող մարմնով ու
Մոլորված մտքի
Մահ մտորումներով
Մղձավանջային մշուշոտ
Մրրիկներից  մոլորաթափառ
Մեղսամակարդ մահադալուկ
Մեն ու մոլոր
Մահասարսուռ մռայլադեմ
Մարդասպան մորթապաշտներս՝
Մի առ մի
Մտաբերելով մեր
Մեղսոտ մեղքերը՝
Մտահույզ  մտամոլոր
Մեր մոտակա
Մեգ մայրամուտի
Մահ  մշտնջենեկանության
Մոխրակույտ  մռայլատեսք
Մեծ  մուտքի  մոտ
Մտահոգված  մահադողդոջ՝
Մե՛նք  մեղքերի
Մոլորյալ մեղքաշատ
Մշակներս  մերժելի
Միշտ մտահոգված
Մեր  մոտակայքում
Միշտ  մոլագար
Միշտ  մահվան
Մոլեռանդությամբ  մտադրված
Միշտ  մտահոգ
Միշտ  մերկացած                                         Մ8          
Մեծ  մաշված
Մահացու մեծազոր
Մարդատյաց  մահվան  մանգաղից՝
Մուրացկանաձև  մեղկաձայն
Մահաբառաչ  մեր
Մուրող  մարմանջով
Մեր  մեղա՛ն  ենք
Միշտ  մուրում
Մեծն  Մարդարարից   ու
Միշտ էլ մե՛րժվում   ենք
Մեր  Մարդաստեղծից`
Մենք   մեղավորներս
Մե՛ղա  մեզ …

No comments:

Post a Comment