Tuesday, June 19, 2012


Դեկտեմբերին՝ Դավթաշենում
Դավադրաբար, դիտմամբ,
Դանդաղ,  դաղստանյան
Դաշյունով դաժանաբար
Դաշունահարված, դավանափոխ,
Դատամոլ, դրամապաշտ,
Դավասեր, դաշնակցական,
Դավաճան, դիվամոլ,
Դաշնադրուժ, դահուկորդ,
Դատախազ՝  Դերենիկ Դիտմամբյանցի
Դալկացած, դեղնագույն,
Դժոխերես  դեմքով  դիակը՝
Դասավորված  դեղնագույն,
Դեկորատիվ դափնեփսակներով,
Դարչնեգույն դարակա՜վոր
Դրվագազարդ  դագաղով՝
Դրված էր  Դավթաշենի
Դատարանի դատարկ
Դահլիճի  դանդուռագույն  դիապատվանդանին։
Դագաղի  դիմաց՝
Դրված  էր դատախազի
Դարդահայաց,  դրամատի՜կ  դիմանկարը,
Դժբախտ, դաշունահարված,
Դահուկասե՜ր  Դերենիկի՝
Դանիական, դեղծագուն
Դահուկները, դահուկաձողերով ու  
Դդմագույն  դահուկահամազգեստը։
Դագաղի  դարակում,
Դրված  էին  դժբախտի՝
Դատա՜րկ  դրամապանակը,
Դեղատուփը՝ դառնահամ  դեղահաբերով ու
Դատախազի դաջազարդ
Դամասկոսյան  դանակը։
Դատարանի  դահլիճում,
Դժվարամահ դատախազի,
Դագաղին   դեմուդեմ,
Դասավորված,  դիակին էին
Դիտում  դժբախտի
Դարդակալված, դառնակսկիծ,
Դատարկապորտ  դուստրերը,
Դառնահայաց, դժադեմ
Դասնկերները  ու դարդաշատ դրացիները։
Դողդոջուն, դժվարհասկանալի,
Դրվատական դամբանաճառով՝
Դժբախտի  դուստրերին ,
Դրացիներին եւ դասընկերներին դիմեց՝
Դարդակալված, դանդաղախոս,
Դավանակից  դատավոր՝
Դավիթ Դոդոշյանը.
Դժնատեսիլ,  դյուրագրգռված,
Դմբուզով դխդխկացնելով
Դժբախտ  դատախազի՝  դագաղին։
Դուդուկահարը  եւ դյուցազն,
Դիմացկուն  դամքաշը՝                                                  ԴՐ8
Դարդոտ, դառնաթախիծ,                                       ՅՈՒՆ
Դուրեկան  դուդուկանվագներով՝
Դարմանում  էին  դահլիճի
Դարդոտվածների՝  դարդը։
Դատախազի  դրացի
Դաշնակահարուհի  Դիանա Դույլիկյանը՝
Դրամատիկ ՝ դերասանությամբ,
Դահլիճում   դրված
Դարչնագույն դաշնամուրին
Դաշնակահարեց Դվորժակի
Դարդահնչույն  դաշնամուրային  դիվերտիսմենտներից…
Դաշունահարված  դատախազի
Դագաղի  դեմուդեմ
Դանթող, դասնկեր
Դարբին՝ Դրո Դղրդունյանը՝
Դեգերում էր դրախտներում ։
Դարդոտված, դառնասիրտ, դրացի
Դերձակ  Դարչո Դիպուկյանը՝
Դդմագլուխ դիվանբաշի դատավորի
Դատարկաբանական դամբանաճառի
Դիմելաձեւից  դժգոհ,
Դեսուդեն էր դիտում՝
Դժնադեմ, դյուրագրգռված,
Դարդակալված, դաժան դեմքով…

No comments:

Post a Comment