Thursday, June 7, 2012


Իրականում   իսկապե՞ս
Իսկանան է  իրեղեն
Իրականությունը.  իրո՞ք
Իրողություն  է  ինչը  որ  ի ցույց  է
Ի ծնե  ինքնիրեն
Ինքնատիպ  ինքնազոր
Ինքնեղ  ինքնօրինակ
Ինքնաբերաբար  իբրև
Ինքնըստինքյան  իրավ
Ինքնաբուխ  ինքնամփոփ
Ինքնածին  ինքնագոյ
Իսկության  իսկապատում …
Ինքնահատուկ  ինքնակացություն
Ինքնահնար  ինքնաստեղծ
Ինքնավերահսկող  ինքնավստահ
Ինքնաբավ  իմաստալից
Ինքնամփոփ  իրավիճակ  թե՞
Իրականում  ինչ- որ  իմաստազուրկ
Ինքնախաբեության  իրարանցում է
Ինքն- իրեն  ինքնամոլոր…
Ինքս՝  ինչու  ինչպես  իմանամ…,  իսկ
Իմացատենչ  իրազեկ
Իմաստասեր  իմաստաբան
Իմացող  իմաստունները
Իսկապես  իմացա՞ն  թե
Ինչն-ինչոց  է  ու
Ի՞նչպես  է  ու  ի՞նչքան՝  թե՞
Իցե՝  իմաստազուրկ  ու
Իզուր  է՝  իքս ու իգրեկ  է՝  իմանալը՝
Ինչ  իմանաս…
Իմանաս    ի՜նչ   Է՝   Ի՛

No comments:

Post a Comment